Search
Close this search box.

Շիրակի մարզում 23-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել 9-ամյա աղջկա

Shamshyan.com-ի տեղեկացմամբ՝ այսօր՝ դեկտեմբերին 9-ին, վրաերթ է տեղի ունեցել Շիակ մարզում: Ժամը 17:00-ի սահմաններում, Լոռու մարզի Պարնի գյուղի բնակիչ, 23-ամյա Կարեն Ակուլյանը Շիրակ գյուղում իր վարած ՎԱԶ-2106 մակնիշի 35 ՕR 984 համարանիշի ավտոմեքենայով վրաերթի է ենթարկել 9-ամյա Մանե Մարտիրոսյանին:

Վարորդը փախուստի չի դիմել, իր ավտոմեքենայով երեխային տեղափոխել է Գյումրի բժշկական կենտրոն, երեխան գտնվում է ծայրահեղ ծանր վիճակոում, և հնարավոր է, ռեամոբիլով երեխային տեղափոխեն Երևանի «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն: