Search
Close this search box.

Սաակաշվիլին անժամկետ հացադուլ է հայտարարել

Վրաստանի նախկին նախագահ, Ուկրաինայի Օդեսայի շրջանի նախկին նահանգապետ Միխեիլ Սաակաշվիլին հայտարարել է անժամկետ հացադուլ սկսելու մասին, «ՌԻԱ Նովոստի» փոխանցմամբ, նշել է նրա փաստաբան Ռուսլան Չերնոլուցկին. «Սաակաշվիլին հայտարարել է անժամկետ հացացադուլ սկսելու մասին։ Նաև ասում է, որ բռնի կերպով կերակրումից նույնպես հրաժարվում է։ Եթե նրա նկատմամբ խափանման միջոց ընտրվի 60-օրյա կալանքը, նա կշարունակի հացադուլը»,- նշել է նա:

Ուրբաթ ուշ երեկոյան Ուկրաինայի գլխավոր դատախազ Յուրի Լուցենկոն հայտարարել է, որ Սաակաշվիլին ձերբակալվել է և տարվել քննչական մեկուսարան։ Նա ձերբակալվել է հանցախմբերի անդամներին աջակցելու ու նրանց հանցավոր գործունեությունը քողարկելու մասին քրեական գործի շրջանակում:

Սաակաշվիլին խնդրել է իր աջակիցներին չհավատալ իր դեմ ներկայացված մեղադրանքներին։