Search
Close this search box.

«Ժողովուրդ». Մի շարք քրեակատարողական հիմնարկներում ստուգումներ են սկսվել. ստուգում են խցերը

«Ժողովուրդ» թերթը գրում է. «Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ այս օրերին ՀՀ արդարադատության նախարարության ենթակայության տակ գտնվող մի շարք քրեակատարողական հիմնարկներում ստուգումներ են սկսվել:

Մեզ հասած լուրերի համաձայն՝ ստուգումները իրականացնում է ՔԿ վարչությունը: Մասնավորապես մեզ հայտնի դարձավ, որ ստուգումները եղել են սննդի բաժնում, քրեակատարողական հիմնարկի խցերում, բուժսպասարկման բաժնում եւ այլ վայրերում, իսկ թե ինչ խախտումներ են հայտնաբերվել, մեզ դեռեւս հայտնի չէ:

«Ժողովուրդ»-ը մեկնաբանություն ստանալու համար դիմեց ՔԿ վարչություն, որտեղից ի պատասխան՝ հայտնեցին, որ այս պահին նման բան չկա, սակայն պարբերաբար ստուգման գործընթացներ իրականացվում են՝ հնարավոր բացասական դրսեւորումները բացառելու համար»:

Մանրամասը՝ թերթի այսօրվա համարում: