Search
Close this search box.

Մաքսային ծառայության աշխատակիցները վրացու ճամպրուկում կին են հայտնաբերել

Hurriyet Daily New-ի հաղորդմամբ՝ դեկտեմբերի 6-ին արտասովոր  միջադեպը տեղի է ունեցել Թուրքիայի Սարպի հսկիչ-անցագրային կետում: Մաքսային ծառայության աշխատակիցների ուշադրությունից չի վրիպել Վրաստանի քաղաքացու կասկածելի վարքագիծը:

Սահմանապահները խնդրել են ուղևորին բացել իր մոտ եղած ճամպրուկը, որում հայտնաբերել են Վրաստանի 22-ամյա կին քաղաքացու:

Տեղի  ոստիկանությունը երկուսին էլ ձերբակալել է: