Search
Close this search box.

Դանակի 23 հարված հասցնելով՝ սպանել է տուժողին. մեղադրողը միջնորդեց 18 տարվա ազատազրկման դատապարտել

Բուքմեյքերական գրասենյակի աշխատակցի սպանության գործով դատական նիստում մեղադրողն իր մեղադրական ճառում այսօր միջնորդեց ամբաստանյալ Կարեն Շահինյանին մեղավոր ճանաչել ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 8-րդ կետով՝ շահադիտական դրդումներով կատարված սպանություն, և դատապարտել 18 տարվա ազատազրկման, գրում է pastinfo-ն:

Ըստ մեղադրողի, գործի քննությամբ ապացուցվել է, որ ամբաստանյալը պարտքերը մարելու ու խաղադրույքների հետևանքով առաջացած պարտքերը չվճարելու նպատակով կրկին գումար պարտվելուց հետո հանկարծակի առաջացած դիտավորությամբ կատարել է սպանություն` շահադիտական դրդումներով:

Մեղադրողն արձանագրեց, որ Կ. Շահինյանը չնչին նշանակություն տալով տուժողի կյանքին, նյութական շահը գերադասելով վերջինիս կյանքից, շահադիտական դրդումներով, նյութական օգուտ ստանալու ակնկալիքով՝ դանակի 23 հարված հասցնելով տուժող Նազարյանի մարմնի տարբեր մասերին, այդ թվում՝ կենսականորեն կարևոր օրգաններին, սպանել է նրան:

Մեղադրողն իր մեղադրական ճառում նշեց նաև, որ ամբաստանյալ Շահինյանը գործել է ուղղակի դիտավորությամբ, գիտակցել է իր արարքի հանրային վտանգավորությունը, կանխատեսել տուժողին մահ պատճառելու անխուսափելիությունը: Շահինյանը բազմաթիվ հարվածներ հասցնելուց հետո որևէ օգնություն չի ցուցաբերել անօգնական վիճակում գտնվող տուժողին, նրան թողել է բուքմեյքերական գրասենյակում թողել ու հեռացել:

Տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչ Մերի Ալավերդյանը միջնորդեց ամբաստանյալին դատապարտել ցմահ ազատազրկման (Քրեական օրենսգրքի հիշյալ հոդվածը նախատեսում է տասներկուսից քսան տարի ժամկետով, կամ ցմահ ազատազրկում): Տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչը հույս հայտնեց, որ դատարանը կբավարարի իրենց ներկայացրած քաղհայցը՝ կողմը միջնորդել է հատուցել տուժողի հուղարկավորութան ծախսերը՝ մեկուկես մլն դրամի չափով:

Պաշտպանական կողմը դատարանից խնդրեց ողջամիտ ժամկետ տրամադրել պաշտպանական ճառին նախապատրաստվելու համար՝ միջնորդությունը բավարարվեց:

Ի դեպ, ամբաստանյալը մասնակի է ընդունել մեղադրանքը, ըստ նրա, իր կողմից արարքը կատարվել է անհրաժեշտ պաշտպանության սահմանազանցմամբ:

Մանրամասը՝ սկզբնաղբյուրում: