Search
Close this search box.

Այսօր Սպիտակի երկրաշարժի զոհերի հիշատակի օրն է

1988 թ. դեկտեմբերի 7-ին՝ ժամը 11:41-ին, վայրկյանների ընթացքում ավերածություններ եղան Հայաստանի 21 քաղաքներում և 324 գյուղերում, ոչնչացվեց Սպիտակ քաղաքն ու հարակից գյուղերը, քանդվեց Հայաստանի երկրորդ քաղաքի` Գյումրիի (Լենինական) շինությունների 80 տոկոսը, վնասներ կրեց Վանաձորը: Բնական արհավիրքն ընդգրկեց երկրի տարածքի ավելի քան 40%-ը` Շիրակի, Լոռու, Արագածոտնի ու Տավուշի մարզերը:

26 տարի առաջ դեկտեմբերի 7-ին՝ ժամը 11:41-ին, պաշտոնական տվյալներով, ընդամենը 30 վայրկյանի ընթացքում բնական աղետը դարձավ 25 հազար մարդու մահվան պատճառ, 100 հազարը ստացան մարմնական տարբեր աստիճանի վնասվածքներ, 500 ընտանիք մնաց անօթևան:

Չնայած Սառը պատերազմի լարվածությանը, երկրաշարժից մի քանի օր հետո Խորհրդային միության առաջնորդ Միխայիլ Գորբաչովը պաշտոնապես ԱՄՆ֊ից հումանիտար օգնություն խնդրեց (Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո առաջին անգամ)։ 113 երկիր զգալի քանակությամբ հումանիտար օգնություն ուղարկեց Խորհրդային Միություն՝ փրկարարական սարքավորումներ, որոնողական խմբեր և բժշկական պարագաներ: Իսկ օգնություն բերելու ճանապարհին մեկ ԽՍՀՄ ինքնաթիռ, որում կային 9 անձնակազմի անդամ և 69 զինծառայող, և Հարավսլավիայից եկող մի փոխադրամիջոց կործանվեց տարբեր պատահարներում։

Աղետալի երկրաշարժից 29 տարի է անցել, սակայն աղետի գոտում դեռևս կան բազմաթիվ չլուծված հարցեր, աղքատության ու գործազրկության ֆոնին՝ բազմաթիվ ընտանիքներ դեռ շարունակում են ապրել տնակային պայմաններում: