Search
Close this search box.

ՖՈՏՈ. Ողբերգական ավտովթար Տավուշի մարզում. կա 1 զոհ, 1 վիրավոր

Այսօր՝ դեկտեմբերի 6-ին, խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Տավուշի մարզում։ Ժամը 16։00-ի սահմաններում Երևան-Իջևան ավտոճանապարհի Պարզ լճի խաչմերուկում բախվել են ВАЗ 2106 մակնիշի 34 ՍP 994 համարանիշի և Ford Transit մակնիշի 239 ՍԼ 64 համարանիշի ավտոմեքենաները։

Shamshyan.com-ի տեղեկացմամբ՝ վթարի հետևանքով 06-ի ուղևորը տեղում մահացել է, իսկ 06-ի վարորդը տեղափոխվել է Դիլիջանի բժշկական կենտրոն։

Փաստի առթիվ Ս. Սաղաթելյանի որոշմամբ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քր.օր-ի 242 հոդվածի 2-րդ մասի (ճանապարհատրանսպորտային պատահար, որն անզգուշությամբ առաջացրել է մարդու մահ) հատկանիշներով։

Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են վարորդների, մահացածի ինքնությունը։