Search
Close this search box.

Նորածին որդուն սառցարան դրած մայրը բանտ կնստի 5 տարով

Անջելա Բլեքվելլին դատապարտել են հինգ տարվա բանտարկության այն բանից հետո, երբ նրան Հարավային Կարոլինայի դատարանը մեղավոր է ճանաչել սեփական երեխայի սպանության մեջ, ում նա դրել էր սառցարանի մեջ 2016թ.: Կինը նաև խոստովանել է, որ մահվանից առաջ ծանր մարմնական վնասվածքներ է պատճառել Լյուիս անունով իր 4-օրական որդուն, pastinfo-ի տեղեկացմամբ՝ հաղորդում է People-ը:

Անջելայի փաստաբանը պատմել է, որ ինքը չի հասկացել ինչ է անում և որ նրա գործողություններում չի եղել չար դիտավորություն: Պաշտպանական կողմի կարծիքով, 28-ամյա կինը մշտական սթրեսի մեջ է եղել: Ընդ որում, Անջելայի ինտելլեկտի գործակցի մակարդակը կազմում է 58 միավոր, և շատ բաներ նա մինչև այժմ երեխայի նման է ընկալում:

Սկզբնապես Անջելային երեխայի նկատմամբ դաժան վերաբերմունքի հետևանքով սպանության մեղադրանք էր առաջադրվել: Ամբաստանյալին սպառնում էր առավելագույն պատիժ՝ ցմահ բանտարկության տեսքով: Սակայն ավելի ուշ դատարանը մեղմել է իր որոշումը և առաջադրել է առողջության ծանր վնաս պատճառելու մեղադրանք:

Ողբերգության մասին հայտնի է դարձել այն բանից հետո, երբ ինքը՝ Անջելան, զանգահարել է փրկության ծառայություն, ճչալով՝ ես սպանել եմ իմ երեխային: Կինը քննիչներին պատմել է, որ արթնացել է առավոտյան ժամը 5:30-ին, որպեսզի հանգստացնի փոքրիկին, սակայն նրան դրել է սառցարանի մեջ, քանի որ իրեն թվացել է, որ դա միակ տեղն է, որտեղից նրա լացը չի լսվի: Ըստ Անջելայի փաստաբանի, նա մինչև այժմ չի հասկանում, որ սպանել է իր որդուն և դրա համար պետք է նստի բանտում: