Search
Close this search box.

Հայկազ Բաղմանյանը ազատման զեկուցագիր է գրել

Հայկազ Բաղմանյանը իմ հորդորով աշխատանքի ազատման զեկուցագիր է գրել: Այս մասին Բաղրամյան Պողոտայում Մարշալ Բաղրամյանին նվիրված միջոցառումից հետո լրագրողների հետ զրույցում ասած ՀՀ ՊՆ նախարար Վիգեն Սարգսյանը:

Հարցին, թե որն է եղել զեկուցագիրը գրելու պատճառը, նախարարն ասաց, որ իր աշխատանքային պարտականություններում թերանալը:

Հիշեցնենք, մամուլում արդեն մի քանի օր է լուրեր էին տարածվել, որ ՀՀ ՊՆ գլխավոր շտաբի պետի տեղակալ, երկարամյա զինվորական պաշտոնյա Հայկազ Բաղմանյանը պաշտոնանկ է արվել: ՊՆ-ից այս լուրը ո՛չ հերքում, ո՛չ հաստատում էին, հորդորելով սպասել Սերժ Սարգսյանի համապատասխան հրամանագրին: Նշենք, որ Բաղմանյանի ազատման հրամանագիրը դեռ չկա:

Այս Բաժնից