Search
Close this search box.

Ոստիկանապետը նոր նշանակումներ է արել

Shamshayn.com-ի տեղեկացմամբ՝ այսօր՝ դեկտեմբերի 5-ին, ՀՀ Ոստիկանության պետ, Ոստիկանության գեներալ-գնդապետ Վլադիմիր Գասպարյանը հրամաններ է ստորագրել:

Վ. Գասպարյանի հրամանով աշխատանքից ազատվել և Ոստիկանության կադրերի ռեզերվ է ուղարկվել Ոստիկանության Նաիրիի բաժնի պետ, Ոստիկանության մայոր Կարապետ Մանուկյանը:

Վ. Գասպարյանի մեկ այլ հրամանով Ոստիկանության Նաիրիի բաժնի պետ է նշանակվել Ոստիկանության փոխգնդապետ Պավլիկ Օրդյանը՝ ազատվելով Ոստիկանութան Դավիթաշենի բաժանմունքի պետի պաշտոնից:

Վ. Գասպարյանի մեկ այլ հրամանով Ոստիկանության մայոր Վարդան Խաչատրյանը նշանակվել է Ոստիկանության Դավիթաշենի բաժանմունքի պետ, ով մինչ այդ աշխատում էր Ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչությունում:

 

Այս Բաժնից