Search
Close this search box.

Շփման գծում ԵԱՀԿ դիտարկում է անցկացվելու

Դեկտեմբերի 6-ին, Արցախի Հանրապետության իշխանությունների հետ ձեռք բերված պայմանավորվածության համաձայն, ԵԱՀԿ առաքելությունն Արցախի և Ադրբեջանի զինված ուժերի շփման գծի պլանային դիտարկում է անցկացնելու Մարտունու շրջանի Կուրոպատկինո բնակավայրից դեպի հյուսիս, տեղեկացնում են Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունից։

Արցախի Հանրապետության պաշտպանության բանակի դիրքերից դիտարկումն իրականացնելու են  ԵԱՀԿ  գործող  նախագահի  անձնական  ներկայացուցչի դաշտային օգնականներ Միխայիլ Օլարուն (Մոլդովա) և Գենադիե Պետրիկան (Մոլդովա)։

Արցախի Հանրապետության իշխանությունները պատրաստակամություն են հայտնել աջակցել դիտարկման անցկացմանը և ապահովել ԵԱՀԿ առաքելության անդամների անվտանգությունը:

Այս Բաժնից