Search
Close this search box.

ՏԵՍԱՆՅՈՒԹ. ԴԱԻՇ ահաբեկչական խմբավորման գրոհայինները կենդանի այրել են սիրիացի օդաչուին

The Daily Mail-ի տեղեկացմամբ՝ ԴԱԻՇ ահաբեկչական խմբավորման գրոհայինները կենդանի այրել են գերեվարված սիրիացի օդաչու Ազամ Էյդին, ով գերի էր ընկել անցած տարվա ապրիլի, երբ խոցվեց ՄիԳ-23-ը:

Ահաբեկիչները նաև տեսանյութ են հրապարակել, սակայն չեն նշել նկարահանման ամսաթիվը: Նախ սափրել են Էյդի գլուխը, ապա նարնջագույն հագուստ հագցրել և պարանոցին շղթա գցել, որից հետո կապել են ծառին և այրել:

The Daily Mail-ը նշում է, որ դա կենդանի այրման միջոցով մահապատժի երկրորդ հայտնի դեպքն է: Այդպիսով ահաբեկիչները վրեժ են լուծել իրենց դիրքերի ուղղությամբ հասցված ավիահարվածների համար:

https://youtu.be/TtttLlHVh7A