Search
Close this search box.

ՖՈՏՈ. Քրիստոսի արձանի մեջ 1777 թ.-ի գրություն են հայտնաբերել

Իսպանական Սոտիլո դե լա Ռիբերա գյուղի Սանտա Ագեդա եկեղեցում գտնվող Հիսուս Քրիստոսի արձանում 240-ամյա գրություն են հայտնաբերել, գրում է ashxarhishurj.blogspot.am-ը։

Վերականգնման աշխատանքների ժամանակ փայտե արձանի մեջ նկատելով օտար մարմին՝ աշխատակիցները դուրս հանեցին այն և հանձնեցին մասնագետներին։ Կտորի մեջ փաթաթված գրությունը պատկանում էր Խոակին Մինգուեսին (Joaquin Minguez), ով այդ ժամանակ հոգևոր սպասավոր էր Բուրգո դե Օսմա տաճարում։

Օրիգինալ նամակը դեռ ուսումնասիրվում է պատմաբանների կողմից: