Search
Close this search box.

Հայ ըմբիշները 3 մեդալ են նվաճել, այդ թվում` ոսկի

Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի երիտասարդական հավաքականն Իրանում մասնակցել է միջազգային մրցաշարի: Անհատական պայքարում մեր ըմբիշները 3 մեդալ են նվաճել։ 65 կգ քաշային կարգում Գեղամ Գալստյանը դարձել է չեմպիոն, 57 կգ Ռազմիկ Պապիկյանը զբաղեցրել է երկրորդ տեղը, իսկ 86 կգ Մհեր Մարկոսյանը՝ երրորդ:

13 թիմերի պայքարում Հայաստանը թիմային հաշվարկով զբաղեցրել է երրորդ տեղը: Մեր հավաքականը խմբային փուլում հաղթել է Ադրբեջանին (6:4) և Բելառուսին (7:1), կիսաեզրափակչում զիջել է Իրանի առաջին թիմին (2:8): Երրորդ տեղի համար պայքարում Հայաստանի հավաքականը հաղթել է Մոնղոլիային (8:2):