Search
Close this search box.

Գագիկ Խաչատրյանի մի քանի միլիոնանոց բնակարանը Էֆելյան աշտարակի մոտ

Ֆինանսների նախկին նախարար Գագիկ Խաչատրյանն անշարժ գույքի տեր է դարձել Ֆրանսիայում, ու ոչ ավել, ոչ պակաս նախկին չինովնիկը երեք միլիոն եվրոյով բնակարան է ձեռք բերել Էֆելյան աշտարակի հարակից տարածքում: Այս մասին տարակուսանքով պատմում էին Փարիզում ապրող հայերը` նշելով, որ բավական ժամանակ է տևել փնտրտուքը, մինչև որ կատարվել է բնակարանի ընտրությունը: Այս տարածքը համարվում է Փարիզի ամենաթանկ գնահատվող հատվածներից մեկը, և տարօրինակ կլիներ, որ այդտեղ թանկարժեք բնակարան չունենար հայստանցի որևէ չինովնիկ, մասնավորապես՝  Գագիկ Խաչատրյանի կարգի:

Ի դեպ, մինչ պաշտոնանկությունը, ըստ որոշ լուրերի, Գագիկ Խաչատրյանն արդեն բիզնես էր սկսել Դոմինիկյան հանրապետությունում, հավանաբար վաղաժամ զգալով իր պաշտոնին հրաժեշտ տալու վտանգը: Հիմա էլ ակտիվորեն քննարկվում է Խաչատրյանին պաշտոնի «դնելու» հարցը:

Ի դեպ, Ֆրանսիայում անշարժ գույքի տեր են նաև հայաստանցի գեներալներ ու պատգամավորներ: Այս մասին հաջորդիվ ու առանձին:

ArmLife.am