Search
Close this search box.

Գինեսի ռեկորդների գրքում գրանցվել է վրացական գինին

Վրացական գինեգործությունը գրանցվել է Գինեսի ռեկորդների գրքում որպես ամենահինն աշխարհում: Այս մասին նշված է կազմակերպության կայքում, հայտնում է ՌԻԱ Նովոստին:
Ռեկորդը գրանցվել է այն բանից հետո, երբ մի խումբ գիտնականներ հնագիտական պեղումներ են իրականացրել Թբիլիսիից 50 կմ հեռավորության վրա: Գտածոները մ.թ.ա. 6000-5800 թվականների են:
Պեղումների ժամանակ երկու տարա է գտնվել, որոնցում պահպանվել են հեղուկի մնացորդները: Քիմիական անալիզը ցույց է տվել, որ դրանք օգտագործվել են գինիի խմորման, հնեցման և պահպանման համար: