Search
Close this search box.

Հրդեհ Շաղատ գյուղում

Դեկտեմբերի 3-ին, ժամը 23:47-ին ահազանգ է ստացվել, որ Սյունիքի մարզի Շաղատ գյուղում այրվում է կուտակած անասնակեր:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է գյուղի 27-րդ փողոցի թիվ 1 տան (սեփականատեր՝ Մ. Մ.) բակում:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 05:23-ին, մարվել՝ 06:05-ին:

Այրվել է մոտ 700 հակ անասնակեր: