Search
Close this search box.

Իշխանություններն ասում են՝ ինչ ուզում ենք, էն էլ բանակցում ենք. Սեյրան Օհանյանը՝ սահմանազատման մասին

Թուրք-ադրբեջանական ագրեսիան ու Արցախի տարածքների բռնազավթումը, Ադրբեջանի կողմից ՀՀ ինքնիշխան տարածքների ներխուժումը, միակողմանի սահմանագծման ու սահմանազատման գործողությունները Հայաստանի ինքնիշխանության կորստի ու Արցախի` իր իսկ պատմական տարածքում միջազգային իրավունքով ինքնորոշմանն ու գոյությանը լուրջ սպառնալիք են: Այս մասին, այսօր՝ դեկտեմբերի 7-ին, ԱԺ-ում հայտարարեց «Սահմանագծման և սահմանազատման հիմնախնդիրների մասին» հայտարարության նախագծի հիմնական զեկուցող Սեյրան Օհանյանը:

Նա ընդգծեց, որ ակնհայտ է` իշխանությունը այսօր էլ չի անդրադառնում այսքան կարևոր ու զգայուն հիմնախնդիրներին. ամեն ինչ անում են, որ այս թեմայով փակ քննարկում լինի. «Փաստ է, որ հենց այս զգայուն հարցը պետք է բաց քննարկվի ու իշխանությունը խուսափում է հրապարակային դարձնել այն, ինչ տեղի է ունենում ժողովրդի թիկունքում», – ասաց Սեյրան Օհանյանը՝ հավելելով, որ պայմանավորվածությունների մասին տեղեկանում են կատարված փաստերից հետո: