Search
Close this search box.

Հայաստանում ռուսական ավիաբազայի հրամանատար. Պատրաստ ենք խնդիրների կատարմանը

Բոլոր ինքնաթիռները, որոնք գտնվում են «Էրեբունի» օդակայանում, պատրաստ են կատարել խնդիրները՝ ըստ նշանակության: Այդ մասին հայտարարել է Երեւանի «Էրեբունի» օդակայանում տեղակայված ռուսական ավիաբազայի հրամանատար գնդապետ Ալեքսանդր Պետրովը լրագրողների հետ զրույցում:

«Մենք ակտիվորեն փոխգործակցում ենք ՀՀ Պաշտպանության նախարարության եւ ավիացիայի վարչության հետ: Համագործակցում ենք նաեւ «Էրեբունի» օդակայանում եւ Գյումրիում տեղակայված գնդերի հրամանատարների հետ»,-նշել է գնդապետ Պետրովը: