Search
Close this search box.

ՖՈՏՈ. Երևանյան լճի փոխարեն շուտով կունենանք աղբանոց՝ Երևանի սրտում. կենսաբանն ահազանգում է՝ լիճն աղտոտված է

Կենսաբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Սամվել Պիպոյանն ահազանգում է՝ Երևանյան լճի փոխարեն շուտով կունենանք աղբանոց՝ Երևանի սրտում:

«Երևանյան լիճն այսօր:

Ինչպես գիտեք, մի երկու շաբաթ լիճն ամբողջովին ցամաքեցվել էր մաքրման աշխատանքներ իրականացնելու նպատակով (համենայն դեպս՝ այդպես գիտեի): Հիմա այն նորից ջրով լցվել է, սակայն հիմա ջրի վրա լողացող աղբն ավելի շատ է, իսկ ափերի աղբի պակասեցում ընդհանրապես չի նկատվում:

Հակառակը՝ շատացել է: Եթե այսպես շարունակվի, ապա շուտով լճի փոխարեն կունենանք աղբանոց Երևանի սրտում»,- ֆեյսբուքյան իր էջում գրել է Պիպոյանը: