Search
Close this search box.

Մահվան դեպքերը չեն նվազում. իրավիճակը Հայաստանում

Հայաստանում նոյեմբերի 16-ին՝ ժամը 11:00-ի դրությամբ նոր կորոնավիրուսով վարակվելու 572 նոր դեպք է գրանցվել, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 329913 դեպքի:

Ընդհանուր թեստերի թիվը կազմում է 2260268 վերջին մեկ օրում` 7699 նոր թեստավորում:

Փաստացի այս պահին բուժվում է 24082 պացիենտ. Մեկ օրում նվազել է 1103-ով:

Վերջին տվյալներով ապաքինվել է 297339 անձ` վերջին մեկ օրում 1617 անձ:

Մեկ օրում կորոնավիրուսի հետևանքով մահացել է 52 քաղաքացի, մահացածների թիվը 7107 է:

Նախորդ օրն արձանագրվել է մահվան 6 դեպք, երբ պացիենտի մոտ հաստատվել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով: Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 1385 է: