Search
Close this search box.

Ադրբեջանական զինված ուժերը Սյունիքում ներխուժել են ՀՀ տարածք․ իրավիճակը լարված է

Թելեգրամյան ալիքները հաղորդում են, որ ադրբեջանական զինված ուժերը Սյունիքում` Սիսիանի թևում, 1-2 կմ ներխուժել են ՀՀ տարածք` առաջ բերելով 7-8 միավոր զրահատեխնիկա։
Ապագա կա՛ Սյունի՛ք

Հիշեցնենք, ՊՆ-ն հաղորդագրություն էր տարածել շեշտելով, որ իրավիճակը լարված է․

Նոյեմբերի 14-ին, ժամը 13։00-ի սահմաններում, ադրեջանական ԶՈՒ ստորաբաժանումները փորձել են դիրքային առաջխաղացում ապահովել հայ-ադրբեջանական սահմանի արևելյան ուղղությամբ։ Սկսվել է ինտենսիվ փոխհրաձգություն։ Հայ դիրքապահները կանխել են հակառակորդի փորձերը՝ դիրքավորվել այդ տարածքում։ Իրադրությունը դեռևս շարունակում է լարված մնալ։ Այս մասին հայտնում են ՀՀ ՊՆ-ից:

Ներկա պահին, ռուսական կողմի միջնորդությամբ, ընթանում են բանակցություններ՝ իրադրության հանգուցալուծման ուղղությամբ։ Հայկական կողմից տուժածներ չկան։

Պաշտպանության նախարարությունը պարբերաբար տեղեկատվություն կտրամադրի իրադրության հետագա զարգացումների վերաբերյալ։