Search
Close this search box.

Որ դեպքում COVID-19-ը կարող է վատացնել հիվանդի վիճակը

COVID-19-ի ընթացքը տարբեր է յուրաքանչյուր հիվանդի մոտ, այնուամենայնիվ, կարելի է բացահայտել ընդհանուր գործոններ, որոնք ազդում են հիվանդության ծանրության վրա։ Նրանց ցուցակը «ՌԻԱ Նովոստիին» տված հարցազրույցում նշել է ամենաբարձր կարգի բժիշկ-թերապևտ Սերգեյ Չերեմուշկինը։

Ուղեկցող պաթոլոգիաները միտումնավոր բարդացնում են կլինիկական պատկերը, բացատրել է գլխավոր թերապևտ, Ռուսաստանի «Կենտրոնական կլինիկական հիվանդանոցի» բաժանմունքի վարիչ, ամենաբարձր կարգի թերապևտ Սերգեյ Չերեմուշկինը:

«Ցանկացած ուղեկցող պաթոլոգիա, հիվանդություն, հատկապես հիպերտոնիա, շաքարային դիաբետ, սրտի իշեմիկ հիվանդություն, արյան պաթոլոգիա, ուռուցքաբանական վիճակներ, վատթարացնում են հիվանդության ընթացքը»,- ասել է նա։

Բժիշկը նշել է նաև այլ գործոններ, որոնցից կախված է հիվանդության ընթացքը.

«Դա վիրուսայնությունն է, այսինքն՝ վիրուսի ներկայիս շտամի վտանգը և ագրեսիվությունը, մյուս գործոնը կոնկրետ անհատի իմունային պատասխանի բնութագիրն է, հաջորդը վիրուսային ծանրաբեռնվածությունն է, այսինքն՝ վիրուսի չափաբաժինը օրգանիզմում: Ցավոք, մենք բախվում ենք դեպքերի, երբ ռիսկի խմբերում չգտնվող և ռիսկային գործոններ չունեցող երիտասարդների մոտ առաջանում է թոքերի ծանր վնաս՝ շնչառական դիստրես համախտանիշի զարգացմամբ (շնչառական անբավարարության տեսակ, որը բնութագրվում է թոքերի լայն բորբոքային պրոցեսի արագ սկսմամբ – խմբ.)»,- նախազգուշացրել է Սերգեյ Չերյոմուշկինը։

Բժիշկները հիշեցնում են, որ պատվաստումն այսօր մնում է կորոնավիրուսից պաշտպանվելու ամենահուսալի միջոցը։