Search
Close this search box.

Նոր տեղեկություններ՝ Քանաքեռցի Տույի և Տյուշ Արտուշի սպանության գործից

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ այսօր՝ նոյեմբերի 13-ին, Հայաստանի քննչական կոմիտեի նախագահ Արգիշտի Քարամյանի որոշմամբ Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ծանր հանցագործությունների քննության բաժնի քննիչները՝ Երևանի քննչական վարչության պետ Մհեր Վարդանյանի գլխավորությամբ միջնորդություն են ներկայացնելու Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարան, որպեսզի դատարանը երկամսյա կալանքի որոշում կայացնի Երևան քաղաքի Քանաքեռ 16 փողոցի 3 բնակչի նկատմամբ։

Նշված անձինք կասկածվում են նոյեմբերի 11-ին Քանաքեռ 16 փողոցի 16 տանը հրազենի գործադրմամբ 4 անձի սպանելու մեջ։ Սպանվածներից մեկը քրեական աշխարհում հայտնի հեղինակություն Քանաքեռցի Տույն էր, իսկ մյուսը՝ Ազգային ժողովի նախկին պատգամավոր Տյուշ Արտուշը։ Դատարան տեղափոխվողները վերջինիս որդիներն են։

Հիշեցնենք՝ Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ծանր հանցագործությունների քննության բաժնում ՀՀ քր օր-ի 104 հոդվածի 2-րդ մասի 7-րդ կետով և 235 հոդվածի 1-ին մասով հարուցված քրեական գործի շրջանակում արդեն կային ձերբակալվածներ: Նրանք են՝ Երևան քաղաքի Քանաքեռ 16 փողոցի բնակիչ, 37-ամյա Վլադիմիր Սիմոնյանը, Քանաքեռ 17 փողոցի բնակիչ, 27-ամյա Հովհաննես Սիմոնյանը, Քանաքեռ 16 փողոցի բնակիչ, 34-ամյա Նորայր Սիմոնյանը, Քանաքեռ 16 փողոցի բնակիչ, 21-ամյա Հակոբ Սիմոնյանը և հիվանդանոց տեղափոխված Գևորգ Ջաբուրյանը: Նշված անձինք որպես կասկածյալներ ձերբակալվել էին Քանաքեռում 4 հոգում, այդ թվում՝ քրեական աշխարհում հայտնի հեղինակություն, «Քանաքեռցի Տույի» սպանության գործով: