Search
Close this search box.

ԲԱՑԱՌԻԿ ՏԵՍԱՆՅՈՒԹ. Շուշիի մոտ սպանված հայ բանվորի եղբայրը նռնակ է նետել ադրբեջանցի զինծառայողներին ուղղությամբ. ի՞նչ է կատարվել Շուշիում

Համացանցում կադրեր են տարածվել, թե ինչպես է Շուշիի տակ ադրբեջանական հենակետի վրա նռնակ նետում տաքսու մեջից դուրս եկած տղամարդը, ով, ըստ տարածված լուրերի, թշնամու կողմից սառնասրտորեն սպանված 22-ամյա Մարտիկ Երեմյանի եղբայրն է:

Հիշեցնենք, որ այսօր հայկական և ադրբեջանական կողմերի միջև տեղի ունեցած միջադեպի պատճառով առավոտյան Ստեփանակերտ-Բերձոր միջպետական ճանապարհը երկկողմանի փակվել էր:

Նոյեմբերի 8-ին այդ հատվածում սպանված հայ բանվորի եղբայրը տաքսիով մոտեցել է ադրբեջանցի զինծառայողներին և նռնակ նետել նրանց ուղղությամբ։ Թշնամին էլ անկանոն կրակ է բացել այդ պահին այդտեղ գտնվող հայկական մեքենաների ուղղությամբ։