Search
Close this search box.

Մենուա Հովսեփյանը դեռ չի կալանավորվել

Գորիս համայնքի ղեկավարի տեղակալ Մենուա Հովսեփյանն ինքնակամ ներկայացել է Գորիս ՔԿՀ, բայց դեռ չի կալանավորվել: Այս մասին Armenia Today-ին հայտնեց նրա պաշտպան Արմեն Մելքոնյանը: Վերջինիս փոխանցմամբ՝ ՔԿՀ-ից ասել են, որ դատարանի որոշումը դեռևս չեն ստացել, ուստի, չեն կարող կալանավորել։

«Մենուա Հովսեփյանը գնացել է վարույթն իրականացնող մարմին՝ Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարան, դատարանն ինչ որոշում կայացնի՝ այնպես էլ կանի։ Շուտով արդեն որոշում կլինի»,- նշեց նա: Հիշեցնենք, որ Մենուա Հովսեփյանը ձերբակալվել էր օգոստոսի 17-ին։ Նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ ՔՕ 179 հոդվածի 3-րդ մասի 1 կետով և ՀՀ ՔՕ 149.1 հոդվածի 2-րդ մասի 1-ին և 2-րդ կետերով (նախընտրական քարոզչությանը մասնակցելուն հարկադրելը, որը կատարվել է պաշտոնեական դիրքն օգտագործելով):

Հավելենք, որ երկու ամիս կալանավորված մնալուց հետո Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանը որոշում էր կայացվել 30 միլիոն դրամ գրավի դիմաց ազատ արձակել Մենուա Հովսեփյանին: