Search
Close this search box.

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Հայաստանի քաղաքացին կարող է վճարել ադրբեջանցուն՝ Գորիս Կապան ճանապարհն անցնելու համար․ ԱԽ քարտուղար

Ճանապարհի այդ հատվածը յուրահատուկ կարգավիճակ ունի, եւ դրա պատճառով մաքսակետերը, որոնք հնարավոր է՝ տեղադրվեն, այս պահին Ադրբեջանը չի տեղեկացրել ընթացակարգի մասին, բայց տրամաբանությունը հուշում է, որ ընթացակարգը որոշակի վճար կամ ինչ-որ բան կարող է լինել։ Այս մասին այսօր՝ նոյեմբերի 11-ին, Կառավարության նիստից հետո իր ճեպազրույցում ասաց ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը:

«Քաղաքացիները վճարելով՝ դրանք կարող են անցնել։ Քանի որ մենք ունենք այլընտրանքային ճանապարհ, արդեն կառուցված է, այսինքն՝ Կապան-Տաթեւ ճանապարհն ամբողջովին վերանորոգված է եւ երեկ հայտարարել ենք, որ ճանապարհը բացված է, ապա քաղաքացիների համար ամբողջովին հարմար է, որպեսզի օգտագործեն այդ ճանապարհը»,- նշեց նա։