Search
Close this search box.

Բնակիչները կարող են զրկվել տնից․ Բաց նամակ Տարոն Մարգարյանին

Նորագավիթ թաղամասի Արտաշատի խճ. N6 տան բնակիչ Սպարաակ Գրիգորյանից Հեռ. 077 48-64-61, 010 48-64-60

ԴԻՄՈՒՄ

Մեծարգո պարոն քաղաքապետ, հայտնում ենք Ձեզ, որ քաղաքային կայուն զարգացման ներդրումային ծրագրի «Տրանշ 1-ին»-ի շրջանակներում, շինարարական աշխատանքների արդյունքում, Արտաշտի խճուղի N6 տանը, որտեղ ապրում է 3 ընտանիք, կատարվել է հետևյալ անօրինականությունը: Մենք բնակվում ենք հյոաիս-հարավ նոր կառուցված կամուրջից 10մ հեռավորության վրա, որը չի համապատասխանում միջազգային ստանդարտներին (30-60մ): 2015թ. փետրվարին կատարվել է տան սենյակների ճաքերի նկարահանում «էդիս ինթերնեյշնլ» ու «Վահագն և Սամվել» ՍՊ ընկերությունների ներկայացուցիչների կողմից, սակայն շինարարական աշխատանքների ավարտից հետո, մասնագիտական վերջնական եզրակացությունը կատարվել է ոչ ճիշտ: Դիմում-բողոքներով դիմել ենք Ձեզ, վարչապետին մարդու իրավունքների պաշտպանին, «Ասիական բանկ»-ի տնօրենին, բայց վերջնական արդյունքը ստացել ենք Երևանի ԾԻԳ֊ից, Ն.Մարտիրոսյանի կողմից, դիմումների պատասխանները նույնությամբ տպագրվել և ուղարկել են մեզ: 2015թ. նկարահանումների ժամանակ չի կատարվել պատին թղթով նշումներ: Մի շարք բողոքներից հետո, իբր ապացուցեցին, որ այդ ճաքերը եղել են, բայց չեն ասում, որ կրկնակի և եռակի անգամ լայնացել և նոր ճաքեր առաջացնելով, շենքը դարձրել են վթարային: Պարոն քաղաքապետ, կրկին անգամ խնդրում ենք Ձեզ, պաշտպանել մեր իրավունքները և կարգադրել համապատասխան մարմիններին, ուղարկել մասնագիտական հաձնաժողով, ուսումնասիրելու և տալ գործին ճիշտ ընթացք՝ փոխհատուցում ստանալու նպատակով: Մեծարգո քաղաքապետ, ակնկալում ենք Ձեր սրտացավ և անկողմնակալ մոտեցումը Ձեր սեփական բնակիչների նկատմամբ:

Կանխավ շնորհակալություն Գրիգորյան Սպարտակ Գրիգորյան Գառնիկ Գրիգորյան Արայիկ