Search
Close this search box.

Երևանն ու Թեհրանը քննարկում են երկկողմ տրանսպորտային փոխադրումների ազատականացման հարցը. էկոնոմիկայի նախարար

Երևանն ու Թեհրանը քննարկում են են երկկողմ տրանսպորտային փոխադրումների ազատականացման հարցը: Այս մասին այսօր ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստում 2022 թվականի պետական ​​բյուջեի նախագծի քննարկման ժամանակ հայտարարեց էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը:

Պատգամավորների հարցերին պատասխանելու ընթացքում նա հիշեցրեց, որ այս տարվա մայիսին հնարավորություն է ունեցել քննարկել այս հարցը Իրանի ճանապարհների և քաղաքաշինության նախարար Մոհամմադ Էսլամիի հետ։

«Այժմ համապատասխան քննարկումներ են ընթանում։ Մեր մեքենաները կկարողանան մուտք գործել Իրան և բեռներ ընդունել Պարսից ծոցում գտնվող Բանդար Աբբաս նավահանգստից, իսկ մենք էլ մեր հերթին կնվազեցնենք մաքսատուրքերը իրանական մեքենաների համար: Այս հարցով արդեն փոխըմբռնման հուշագիր ունենք», – ասաց Քերոբյանը: