Search
Close this search box.

««Լաչինի» ուղղությամբ դեմարկացիան իսպառ կոչնչացնի Արցախի հնարավորությունները». Արման Աբովյան

ԱԺ նախկին պատգամավոր Արման Աբովյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

Երբ քննարկվում է այսպես կոչված դելիմիտացիայի և դեմարկացիայի խնդիրը՝ Հայաստանի և օկուպանտ Ադրբեջանի միջեւ, բացի այդ գործընթացի ակնհայտ վտանգավոր և կասկածելի բնույթի, չգիտես ինչու անտեսվում է մի հանգամանք, որը իրականում այդ գործընթացը դարձնում է մեզ համար վճռորոշ՜ ապագայում Արցախի Հանրապետության շուրջ գործընթացների կոնտեքստում։

Ես հիմա չեմ խոսի ընդհանրապես դեմարկացիայի անընդունելիության մասին Հայաստանի շուրջ ստեղծված իրավիճակի ներքո, պարզապես եկեք միասին հասկանանք մի հանգամանք։
Տեսեք, դեմարկացիան ենթադրում է սահմանների վերջնական ճշգրտում և պետությունների տարածքային ամբողջականության ճանաչում։
Այսինքն, եթե այդ գործընթացը մեկնարկի ապա համոզված եմ, որ ադրբեջանական կողմը հիմնական ճնշումը գործածելու է Սյունիքի, Գեղարքունիքի և Տավուշի մասով։
Սյունիքի մասով բացի հայտնի “վիճելի” տարածքներից (իսկ իրականում ոչ էլ վիճելի, այլ ադրբեջանցիների կողմից ուղիղ օկուպացվաց, Գորիս֊Կապան ճանապարհի ոդիսականը ձեզ օրինակ) ադրբեջանցիները պահանջելու են շտապ դեմարկացիա անցկացնել այսպես կոչված “լաչինի միջանցքի” ուղղությամբ։
Ինչու՞։

Շատ հստակ է, որ երբ Հայկական կողմը կընդունի այդ հատվածի մասը որպես Ադրբեջանի սահման, ապա փաշինյանական իշխանությունները ավտոմատ կերպով, կամովի և քաղաքական առումով տարանջատելու են լոգիստիկ կապը Արցախ֊Հայաստան ուղղությամբ և փաստացի ընդունելու են, որ արցախյան հիմնախնդիրը տեղափոխվում է Ադրբեջանի ներքին խնդիրների տիրույթ։

Պարզ ասած “Լաչինի” ուղղությամբ դեմարկացիան իսպառ կվոչնչացնի Արցախի Հանրապետության բոլոր հնարավորությունները ստանալ հետագայում անկախություն և հաշվի առնելով Հայաստանի ներկա իշխանության լռությունը Արցախի Հանրապետության անկախության գործընթացների շուրջ, կարծում եմ, որ Արցախի իսպառ ոչնչացումը այսօր առավել քան իրատեսական է ։