Search
Close this search box.

Պատահար Ախթալայի լեռնահարստացման կոմբինատում

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը նոյեմբերի 28-ին, ժամը 15:41-ին տեղեկություն է ստացել, որ Լոռու մարզի «Ախթալայի լեռնահարստացման կոմբինատ» փակ բաժնետիրական ընկերության «Եվգենիա 8-րդ» հորիզոնականի ստորգետնյա հանքախորշի առաստաղից տեղի է ունեցել քարաթափում:

Դեպքի վայր է մեկնել Հատուկ լեռնափրկարար ծառայության Ախթալայի ջոկատը:

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության տեղեկացմամբ՝ լեռնափրկարարները հանքախորշից ոտքի կոտրվածքով դուրս են բերել հորատող բանվոր՝ 1968 թ. ծնված Գ. Վ.-ին և մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային:

Այս Բաժնից