Search
Close this search box.

Մոսկվայում մահացած են գտել անչափահասին, ով կացնով հարձակվել է հարազատ եղբոր վրա

17-ամյա մոսկվացու մարմինը հայտնաբերել է նրա մայրը իրենց բնակարանում, հաղորդում է Մոսկովսկի կոմսոմոլեցը:

Ինչպես ոստիկաններին պարզաբանել է զոհված անչափահասի մայրը, վերջին մի քանի ամիսների ընթացքում նա գտնվում էր ծանր դեպրեսիայի վիճակում: Իրավիճակը սաստկացել էր սեպտեմբերին, երբ նա կացնով հարձակվել էր ավագ եղբոր վրա: Ողբերգության նախօրեի երեկոյան նրանք վիճաբանել էին: Սպասելով եղբոր քնելուն, երիտասարդը մտել էր նրա սենյակ և երեք անգամ կացնով հարվածել նրա գլխին:

Միայն երջանիկ պատահականությամբ նա չի զոհվել, նրան հասցրել են Սկլիֆոսոֆսկու անվան ինստիտուտ:

Անչափահասի նկատմամբ քրեական գործ էր հարուցվել առողջությանը ծանր վնաս պատճառելու հոդվածով, սակայն քանի որ քննությունը հիմքեր է ունեցել կասկածելու նրա ադեկվատ լինելուն, 17-ամյա մեղադրյալի նկատմամբ նշանակվել է հոգեբուժական փորձաքննություն: Մինչև դատավճռի կայացումը երիտասարդին չեն կալանավորել և ազատ են արձակել:

Հենց որ բնակարանում մենակ է մնացել, անչափահասը հաշիվները մաքրել է կյանքի հետ: Բոլոր սենյակներում լույս էր վառվում, հեռախոսից հնչում էր սգո երաժշտություն, սակայն նախամահյան գրություն չէր հայտնաբերվել:

Աղբյուր` Փաստինֆո

Այս Բաժնից