Search
Close this search box.

Ահազանգ. Կներեք արտահայտությանս համար՝ սա մեզի անալիզ չի, Դիլիջանի ծորակից հոսող ջուրն է

Արման Հայրապետյանը ֆեյսբուքյան իր էջում հրապարակել է Դիլիջանում ծորակից հոսող ջրի լուսանկարը՝ գրելով. «Սա, կներեք արտահայտությանս համար, մեզի անալիզ չի։ Սա Դիլիջանի ծորակից հոսող ջուրն է, որ մի քանի օր առաջ եմ հավաքել, երբ նկատեցի, որ հերթական անգամ սենց ջուր է գալիս։ Ու նման բան հաճախ է լինում և մյուս օրերին էլ եթե էս գույն չի, ապա մաքուր էլ չի, կամ էլ սրա բաց երանգն ունի։ Չնայած երբեմն կոֆեի գույն ունի, բայց կոֆե չի, ավելի շուտ հողաջուր է։ Եթե Մհեր Մկրտչյանի հերոսը հպարտանում էր Դիլիջանում ծորակից հոսող ջրով, որն աշխարհում երկրորդ տեղն էր զբաղեցնում, հիմա ծորակից հոսող ջուրն Աֆրիկայում էլ երկրորդ տեղի չի զբաղեցնի, կամ էլ վերջից երկրորդ տեղը կզբաղեցնի։ #Վեոլաջուր ի՞նչ կասեք, ջրի հարցը ե՞րբ եք լուծելու։ Էս ջրից հավաքելու ենք ու տանենք լաբորատորիաներ հետազոտության։ Ու պետք է պատասխան տաք թե ինչ ջուր եք մատակարարում բնակչությանը»։

Այս Բաժնից