Search
Close this search box.

Հենրիխ Մխիթարյանը «Մանչեսթեր Յունայթեդի» հետ չի մեկնել Ուոթֆորդ

Անգլիայի Պրեմիեր լիգայի 14-րդ տուրում «Մանչեսթեր Յունայթեդը» «Վիկարեյջ Ռոուդ» ստադիոնում կհյուրընկալվի «Ուոթֆորդին»:

«Կարմիր սատանաների» մեկնարկային կազմից բացակայում են Հենրիխ Մխիթարյանը, Մարուան Ֆելաինին եւ Լյուկ Շոուն, ովքեր չեն մեկնել Ուոթֆորդ:

Հիշեցնենք, որ նախորդ տուրում Մխիթարյանը փոխարինման էր դուրս եկել «Բրայթոնի» դեմ հանդիպման 71-րդ րոպեին:

«Ուոթֆորդ» – «Մանչեսթեր Յունայթեդը» խաղը տեղի կունենա նոյեմբերի 28-ին և կմեկնարկի Երեւանի ժամանակով 23:55-ին:

 

Այս Բաժնից