Search
Close this search box.

Կաշառակերության դեմ պայքարում ենք հովանավորչությամբ. Գագիկ Համբարյան

Շիրակի պետհամալսարանի ռեկտոր Սահակ Մինասյանի վերջին մամլո ասուլիսի ժամանակ արտահայտած ամենածիծաղելի մտքերից մեկը այն էր,որ նրա դեմ մեր բողոքի պատճառներից մեկը նրա կաշառակերության դեմ պայքարն էր…Ասուլիսից պարզվեց նաև,որ քննություների ժամանակ ուսանողներին,ըստ ռեկտորի,դասախոսները ինչ-որ թղթիկներ են բաժանում,որի վրա հավանական է ճիշտ պատասխաններն են գրված,որ հետագայում դրական գնահատեն…Պարոն Մինասյանը բոլորին չափում է իր արշինով և երևի թե հիշել է այն երանելի տարիները,երբ այդ նույն մեթոդով ընդունելություն էր կազմակերպվում բուհերում…Ամբողջ քաղաքը գիտեր այդ “թղթիկներ” բաժանողին էլ,այդ բաժանողի հովանավորին էլ…Զարմանում եմ,թե ինչպես կարելի է մեղադրանքներ ներկայացնել առանց մարդու կամ մարդկանց անունները տալու և էժանագին իմիջ վաստակել լրագրողների մոտ…Ախր,այդ նույն լրագրողները շատ լավ գիտեն թե ո՛վ ո՛վ է այս քաղաքում…
Պարոն Մինասյանը նաև շատ զարմանալի հայտարարություն արեց՝կապված քննությունների ժամանակ հովանավորչության վերաբերյալ…Նա հայտարարեց,որ պայքարելու է հովանավորչության դեմ…13 տարի աշխատել եմ մեր բուհում և առաջին անգամ,հենց նույն Մինասյանի կառավարման ժամանակ եմ առնչվել ցուցակով քննություններ դնելու պրակտիկային,երբ պարոն ռեկտորի անունից ուղղակի պատվերներ են ինջում մասսայական քննություններ դնելու համար…Օրինակ՝պարոն Մինասյանի անունից ինձ խնդրել են 10 հոգանոց կուրսում 3 հոգու գնահատական նշանակելու համար…Անուն,ազգանունները կարող եմ ներկայացնել…Եթե պարոն Մինասյանը չգիտի,ապա պարզաբանեմ,որ նրա կողմից որոշ ուսանողների հովանավորչությունը՝կոռուպցիա է…Ամբողջ բուհն է սարսափած պարոն Մինասյանի “հովանավորչային ախորժակից”…
Միայն բակալավրի և մագիստրատուրայի պետպատվերների տեղերի բաշխումն ապացույց է,թե ինչ մեթոդներով են ՇՊՀ-ում պայքարում կաշառակերության և հովանավորչության դեմ…
Հ.Գ.Ինչպես կասեր ԽՍՀՄ երջանկահիշատակ առաջնորդ Նիկիտա Սերգեևինչը՝”Чья бы корова мычала, а твоя бы молчала…”
Եթե Սահակ Մինասյանի շատ անհաջող բեմադրված հակակոռուպցիոն PR-ը շարունակվի,խոստանում եմ,որ շատ կոնկրետ փաստերով դրան վերջ կտամ…

Գագիկ Համբարյան

Այս Բաժնից