Search
Close this search box.

Ադրբեջանը Հայաստանից պահանջում է վերադարձնել իր զինծառայողի դին

Ադրբեջանի զինծառայողների, գերիների և անհետ կորած քաղաքացիների հարցերով զբաղվող հանձնաժողովը դիմել է միջազգային կազմակերպություններին՝ պահանջելով վերադարձնել հայկական դիրքերի մոտ հայտնաբերված ադրբեջանցի զինծառայող Բահրուզ Փարվիզ օղլու Ջալիլբեյլիի դին, տեղեկացնում է ադրբեջանական Oxu.az կայքը՝ հղում անելով հանձնաժողովի տարածած հայտարարությանը:

Կայքը նշում է, որ ներկա պահին հանձնաժողովն ու երկրի պաշտպանության նախարարությունը շարունակում են այդ ուղղությամբ համապատասխան միջոցներ ձեռնարկել:

Հիշեցնենք, որ նոյեմբերի 23-ի առավոտյան, ՀՀ պետական սահմանի հարավ-արևմտյան հատվածում տեղակայված մարտական դիրքերից մեկի դիմաց` միջդիրքային տարածքում, ՀՀ զինված ուժերի զինծառայողները հայտնաբերել են ադրբեջանական զինված ուժերի զինծառայողի դիակ:

Այս Բաժնից