Search
Close this search box.

«Փաստ». Սահմանամերձ համայնքում առատ ու անուշահամ միրգը գնորդ չունի

«Փաստ» օրաթերթը գրում է. «Սահմանամերձ Խաչիկ համայնքի բնակիչները բերքի իրացումից գոհ չեն: Խաչիկի տնամերձ այգիներում գրեթե 10 հեկտար խնձորի տարբեր սորտերի այգի կա, որից ավելի քան 4 հեկտարը՝ նորատունկ: Առատ ու անուշահամ միրգը գնորդ չունի: Խնձորի բերքն այս տարի առատ է, բայց նկուղներում է մնացել:

«Մարդ կա՝ տոննաներով խնձոր ունի ու չի վաճառվում»,-«Փաստ» օրաթերթի թղթակցի հետ զրույցում հայտնեց համայնքի բնակչուհի Մարիամ Մելիքյանը:

Նրա խոսքով՝ բերքի իրացման հարցը Խաչիկում անպակաս է:

«Գործարանները չեն մթերում բերքը: Ընդհանրապես ոչ մի բերքի իրացում չի կազմակերպվում»,-ասաց գյուղացին:

Այս տարի այստեղ ցորենի բերքն է եղել պակաս: Չորային եղանակն ու ոռոգման ջուրը խաչիկցու ամբարները դատարկ են թողել:

«Բերքը լավ չէր: Ոռոգման ջրի հետ կապված խնդիրների պատճառով գյուղացիները անելանելի վիճակում են հայտնվում. ստացվում է՝ անգամ գյուղատնտեսությամբ զբաղվելն է բարդ դառնում: Գյուղացիները գյուղից տեղափոխվում են մարզկենտրոն կամ էլ մայրաքաղաք: Մարդիկ իրենց հողամասերը մշակել չեն կարողանում: Եկամուտն էլ քիչ է: Գյուղացին էլ ի՞նչ պիտի անի»,-ասաց նա:

Այստեղ հողագործն իր ապրանքը հիմնականում գումարով չի վաճառում, այլ փոխանակում է հագուստի և այլ անհրաժեշտ ապրանքների հետ»:

Մանրամասը՝ թերթի այսօրվա համարում:

Այս Բաժնից