Search
Close this search box.

«Ժողովուրդ». «Տեղս նստել են». աթոռակռիվ Սամվել Նիկոյանի եւ Լեւոն Յոլյանի միջեւ

«Ժողովուրդ» թերթը գրում է. «Երեկ Ազգային ժողովի ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերով հանձնաժողովի նիստի սկզբում հետաքրքիր իրավիճակ ստեղծվեց: Սովորաբար այս հանձնաժողովի նիստերում ԱԺ նախկին նախագահ, այժմ հասարակ պատգամավոր Սամվել Նիկոյանը նստում է իր ընկերոջ՝ հանձնաժողովի նախագահ Գագիկ Մինասյանի ձախ կողմում: Սակայն երեկ այդտեղ նստած էր Վերահսկիչ պալատի նախագահ Լեւոն Յոլյանը, ինչն էլ դուր չեկավ Սամվել Նիկոյանին:

«Տեղս նստել են»,- դժգոհեց նա, եւ համառորեն կանգնած մնաց: Մինասյանն էլ ընկերոջ «սիրտը շահելու համար» նոր աթոռ բերեց, ու տեղադրեց գրեթե իր կողքին: Նշենք, որ երեկվա նիստին հանձնաժողովի տասնմեկ անդամներից մասնակցում էր միայն վեցը, այն էլ Էդուարդ Շարմազանովը միայն հինգ րոպեով եկավ նիստին եւ հեռացավ»:

Մանրամասը՝ թերթի այսօրվա համարում:

Այս Բաժնից