Search
Close this search box.

ՖՈՏՈՇԱՐՔ. Արտակարգ դեպք Վանաձորում .90 մետրանոց գնացքը անցել է տղայի վրայով. մանրամասներ

Ինչպես տեղեկացրել էինք Վանաձորում այսօր՝ նոյեմբերի 23-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել:

Armtimes.com-ի փոխանցմամբ՝ առավոտյան՝ ժամը 10-ի սահմաններում, Հարավկովկասյան երկաթուղու գնացքի տակ է ընկել 26-ամյա երիտասարդ, ում վրայով անցել է ավելի քան 90 մետրանոց գնացքը՝ 4 վագոն եւ ավելի: Գնացքը հարվածել է տղային, նա ընկել է երկաթգծերի վրա ու պառկած մնացել:
Գնացքի տակ ընկած երիտասարդը Վանաձոր քաղաքի բնակիչ, 1991թ-ին ծնված Լևոն Սուրենյանն է: Թիվ 3026 գնացքի մեքենավար Սիրեկան Սարգսյանը պատմՈՒՄ Է. «Գլուխը կախ, ձեռքերը ջեբը երկու գծերի արանքով կերթար ինքը, ես սիգնալ տվեցի, նայեց պոեզին ու շարունակեց ճանապարհը, 3-5 մետր էր մնացել, միանգամից մտավ գիծը»,- ասաց նա:
Մեքենավարի խոսքով`երբ տեսել է, տղան արդեն գնացքի տակ է, անմիջապես արգելակել է. «4-րդ վագոնի տակից ենք հանել իրեն»:
Ականատեսների պատմելով՝ իրենք տեսնելով, որ տղան գնացքի տակ է, գոռացել են, որ պառկի:
Տղային անմիջապես տեղափոխել են Վանաձորի բժշկական կենտրոն` գլխի շրջանում ստացած բազմաթիվ վնասվածքներով:
Նա ստացել է գլխուղեղի ցնցում, գլխի շրջանում բաց վերքեր:

Մանրամասը՝ սկզբնաղբյուրում:

[smartslider3 slider=218]