Search
Close this search box.

Եվս մեկ սուտ. Ջիգարխանյանի ընկերը հերքում է

ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Արմեն Ջիգարխանյանը գտնվում է հանգստյան տանն ու իրեն լավ է զգում,  ria.ru-ին տեղեկացրել է դերասանի մտերիմ ընկեր Արթուր Սողոմոնյանը՝ հերքելով Ջիգարխանյանի հոսպիտալացման մասին լուրը. «Եվս մեկ սուտ: Նա երեկվանից հանգստյան տանն է գտնվում ու իրեն լավ է զգում»,-նշել է Սողոմոնյանը՝ տեղեկացնելով, որ Ջիգարխանյանն իր վարորդի հետ է մեկնել թատրոնից:

Հիշեցնենք, որ այսօր ռուսական ԶԼՄ-ները նշել էին, որ 82-ամյա դերասանին հոսպիտալացրել են և նա չի կարողանում քայլել: