Search
Close this search box.

Վանաձորում 26-ամյա տղան բեռնատար գնացքի կողմից վրաերթի է ենթարկվել. նրան տեղափոխել են հիվանդանոց

Այսօր՝ նոյեմբերի 23-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Լոռու մարզում: Ժամը 10:30-ի սահմաններում բեռնատար գնացքը Վանաձոր քաղաքում վրաերթի է ենթարկել Վանաձոր քաղաքի բնակիչ, 26-ամյա Լևոն Սուրենյանցին:

Shamshyan.com-ի տեղեկացմամբ՝ վրաերթի ենթարկվածը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Վանաձորի բժշկական կենտրոն:  Ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ բեռնատար գնացքը վարել է Սիրեկան Սարգսյանը: