Search
Close this search box.

Ավազակային հարձակումներ Երեւանում. թիրախում երիտասարդ աղջիկներն են եղել

Նոյեմբերի 21-ին, ավազակային հարձակման դեպքեր են տեղի ունեցել Երեւանում, որոնց զոհերը երիտասարդ աղջիներ են եղել։

Shamshyan.com-ի  տեղեկություններով՝ ժամը 15։20-ի սահմաններում Արաբկիր վարչական շրջանի Կասկադ համալիրի աստիճանների վերին անկյունային հատվածում անհայտ անձը դանակի սպառնալիքի տակ հափշտակել է Երեւանի բնակչուհի՝ 18-ամյա Անահիտ Միրզախանյանին պատկանող «Սամսունգ 5Ա» տեսակի բջջային հեռախոսը։

Հարձակվողը ավազակային հարձակման ժամանակ վնասել է աղջկա ձեռքը եւ պատճառել մոտ 240 հազար դրամի վնաս։

Ժամը 18։20-ի սահմաններում, անհայտ անձը Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի Լեփսիուսի փողոցի շենքերից մեկի շքամուտքում գիշերը ժամը 04։00-ի սահմաններում դանակի սպառնալիքի տակ հափշտակել է նույն շենքի բնակչուհի՝ 29-ամյա Ելենա Մնացականյանի ոսկյա եւ արծաթյա զարդերը, նրա մոտ եղած գումարը եւ iPhone տեսակի բջջային հեռախոսը։

Երկու դեպքով էլ հարուցվել է քրեական գործ։

Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում