Search
Close this search box.

Հայտնի է, թե ինչ պաշտոնի կնշանակվի Ռուստամ Բադասյանը

Կառավարության գրավոր քվեարկության հարցերի մեջ ընդգրկված է Էդվարդ Հովհաննիսյանին Պետական եկամուտների կոմիտեի (ՊԵԿ) նախագահի պաշտոնից ազատելու և Ռուստամ Բադասյանին ՊԵԿ նախագահ նշանակելու որոշումների նախագծերը։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին տեղեկանում ենք e-gov.am կայքից:

Ավելի վաղ Ռուստամ Բադասյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել էր, որ այսօր՝ օգոստոսի 3-ին, ավարտում է իր ծառայությունը ՀՀ արդարադատության նախարարի կարգավիճակում: