Search
Close this search box.

Ով է ֆինանսների նորանշանակ նախարարը

Քիչ առաջ նախագահ Արմեն Սարգսյանը հրամանագիր է ստորագրել Տիգրան Խաչատրյանին ՀՀ ֆինանսների նախարար նշանակելու մասին:

Տիգրան Խաչատրյանը ծնվել է 1970 թվականի դելտեմբերի 11-ին։

1987-1992 թթ.- սովորել է Երևանի ժողովրդական տնտեսության ինստիտուտի աշխատանքի էկոնոմիկայի ֆակուլտետում։

1993-1996 թթ.- ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի տնտեսագիտության ինստիտուտի ասպիրանտուրա, Տնտեսության կառավարում։

1996 թ.- Վիեննայի միացյալ ինստիտուտ, Կիրառական շուկայական տնտեսություն։

1995 թ.- ՀՀ էկոնոմիկայի նախարարության առաջատար մասնագետ։

1995-1996 թթ.- ՀՀ ֆինանսների նախարարության գլխավոր տնտեսագետ։

1996-1998 թթ.- ՀՀ ֆինանսների նախարարության պետական բյուջեի եկամուտների բաժնի պետ։

1998-1999 թթ.- ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության հարկային քաղաքականության վարչության պետ։

1999-2001 թթ.- ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության պետական եկամուտների քաղաքականության գլխավոր վարչության պետ։

2001-2006 թթ.- ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարի տեղակալ։

2006-2016 թթ.- Վալլեքս ընկերությունների խումբ, ֆինանսական տնօրեն։

2008-2014 թթ.- Զարգացման հայկական գործակալության խորհրդի անդամ։

2016 թ.- Համահայկական բանկի խորհրդի անդամ։

2016-2018 թթ.- ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարի տեղակալ։

2018 թ. մարտ-մայիս` ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարի առաջին տեղակալ։

2018 թ. սեպտեմբեր-հոկտեմբեր` Հայ-Թեք Արմենիա ընկերության տնօրեն։

2018-2019 թթ.- ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարար։

2019 թվականի հունիսի 1-ից` ՀՀ էկոնոմիկայի նախարար։

Ամուսնացած է, ունի մեկ դուստր և երկու որդի։