Search
Close this search box.

Ե՛վ հայ, և՛ ադրբեջանցի ժողովուրդը վաստակել են խաղաղ կյանք․ Լուկաշենկո

Բելառուսական կողմն անհանգստացել է անցյալ տարի Ադրբեջանի և Հայաստանի միջև սրված հակամարտությամբ։ Այս մասին հուլիսի 26-ին Բելառուսում Ադրբեջանի դեսպան Լատիֆ Գանդիլովի հետ հանդիպման ժամանակ հայտարարել Է Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն, որի խոսքը մեջբերում Է БЕЛТА-ն:

«Հիմնականում Ադրբեջանի և ձեր նախագահի դիրքորոշման շնորհիվ ձեզ հաջողվեց կայունացնել իրավիճակը և հանգել այն խնդիրների խաղաղ կարգավորմանը, որոնք գոյություն ունեին։ Իհարկե, խաղաղության ճանապարհը նոր է սկսվել»,- ընդգծել է Բելառուսի նախագահը՝ հավելելով, որ և՛ հայ, և՛ ադրբեջանցի ժողովուրդը վաստակել են հանգիստ, խաղաղ կյանք։