Search
Close this search box.

Այսուհետ ընտրողներին տրվող ընտրակաշառքները կլինեն արվեստի ու մշակույթի լավագույն ստանդարտներին համապատասխան

Հայկական երրորդ սերնդի թղթադրամների էսքիզներին անդրադառնալիս, քաղաքագետ Ստյոպա Սաֆարյանը ֆեյսբուքյան իր էջում գրառել է. «Այսուհետ ընտրողներին տրվող 5000 և 10000 դրամ ընտրակաշառքները կլինեն արվեստի ու մշակույթի լավագույն/բարձրագույն ստանդարտներին համապատասխան՝ սարյանական գույների ու կոմիտասյան շարականների անջնջելի տպավորություն թողնելով նրանց վրա ու բարձրացնելով հայ ազգային գիտակցությունը: Եւ ընտրական գործընթացի բարելավման այդ կարևոր էլեմնտն ու առաջընթացը տեղ կգտնի դրանք դիտարկող իշխանական ՀԿ-ների զեկույցներում: Բա չէ….»: