Search
Close this search box.

Տաքսիստը 5 տարի բռնաբարել ու սպանել է Խակասիայի հարբած բնակչուհիներին

Խակասիայում կատարված մի շարք բռնաբարությունների ու սպանությունների համար 31-ամյա տաքսիստին մեղադրանք է առաջադրվել: Ըստ life.ru-ի, Ռուսաստանի քննչական կոմիտեի ռեգիոնալ քննչական վարչության կայքէջը հաղորդում է, որ հանցագործի զոհեր էին դառնում ալկոհոլային հարբածության վիճակում գտնվող աղջիկներ: Տեղացի բնակչուհիների վրա հարձակումները տեղի են ունեցել 2013թ. գարնանից մինչև 2017թ. աշունը:

«Հանցագործությունների կատարման համար չարագործն օգտագործում էր վարձակալած ավտոմեքենաներ, որտեղ զոհերին խաբեությամբ գրավել է ուղևորներին փոխադրելու ծառայություններ մատուցելու պատրվակով»,- նշվում է գերատեսչության կայքէջում:

Հայտնի է աղջիկների վրա հարձակման առնվազն վեց դեպքի մասին: Վերջինը տեղի է ունեցել 2017թ. սեպտեմբերի 2-ին: Տաքսիստը ամայի վայր է տարել 24-ամյա ուղևորուհուն և բռնաբարել նրան մեքենայի սրահում: Այն պատճառով, որ աղջիկը նրան դիմադրություն է ցույց տվել, տաքսիստը որոշել է նրան սպանել, իսկ նրա մարմինը՝ թաքցնել:

Տղամարդուն արդեն մեղադրանք է առաջադրվել սպանության սպառնալիքով զուգորդված բռնաբարության, Բռնաբարության, Բռնաբարության հետ զուգորդված երկու անձանց սպանության, ինչպես նաև սեքսուալ բնույթի բռնի գործողությունների և սպանության փորձի հոդվածներով: