Ամերիկացի կինոդերասանուհի Մելիսա Գիլբերտը հայտարարել է «Օսկարի» եռակի դափնեկիր ռեժիսոր Օլիվեր Սթոունի կողմից սեռական ոտնձգությունների մասին։
Դերասանուհու խոսքով՝ Սթոունն իր հանդեպ ոտնձգություններ է կատարել The Doors խմբին նվիրված ֆիլմում դերակատարման քասթինգի ժամանակ։ Ֆիլմը թողարկվել է 1991 թվականին։
Գիլբերտը հաստատում է, որ ռեժիսորը լսումների ժամանակ խնդրել է իրեն չորեքթաթ դիրքի գալ և սեքսուալ բնութի տեքստ արտասանել՝ հաստատելով, որ այդ տեսարանը սցենարում ընդգրկել է հատուկ Մելիսայի համար։ Դերասանուհին կարծում է, որ Սթոունն այդ կերպ փորձել է ստորացնել իրեն, փոխանցում է Daily Mail-ը։
Հոկտեմբերին Սթոունն աջակցություն էր հայտնել բազմաթիվ դերասանուհիների կողմից ոտնձգությունների մեջ մեղադրված պրոդյուսեր Հարվի Վայնշտեյնին։
Ներկայում Լոս Անջելեսի ոստիկանությունը հետաքննում է շոու բիզնեսում սեքսուալ հողի վրա կատարված իրավախախտումների վերաբերյալ 20 գործ։