Search
Close this search box.

1 զոհ և 4 վիրավոր. խոշոր ու ողբերգական ավտովթար Արագածոտնի մարզում

Այսօր՝ նոյեմբերի 21-ին, խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 17։30-ի սահմաններում Երևան-Գյումրի ավտոճանապարհի 70-րդ կմ հատվածում՝ Թալինի վարչական շրջանում, բախվել են Մաստարա գյուղի բնակիչ՝ 55-ամյա Արայիկ Վարդանյանի վարած Վազ 2106 մակնիշի 24 ՍԼ 614 համարանիշի և Վաղարշապատ քաղաքի բնակիչ՝ 57-ամյա Ռազմիկ Սիմոնյանի վարած Toyota մակնիշի 97 MM 111 համարանիշի ավտոմեքենաները։

Shamshyan.com-ի տեղեկացմամբ՝ վթարի հետևանքով 5 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Թալինի բժշկական կենտրոն։ Վիրավորներից մեկը ճանապարհին մահացել է։