Search
Close this search box.

Բա որ Լավրովը լսի՞

«Զվեզդա» հեռուստաընկերության «Հեռանկարներ» ծրագրի հաղորդավար, քաղաքագետ Վերոնիկա Կրաշեննիկովան ՀՀԿ զինանշանը համեմատել է ֆաշիստական Գերմանիայի խորհրդանշանի հետ, այն էլ ՌԴ պաշտպանության նախարարության հեռուստաընկերությամբ:
Lragir կայքը փորձել է ՀՀԿ խոսնակ, ԱԺ փոխնախագահ էդուարդ Շարմազանովից պարզաբանում ստանալ, թե արդյոք սա քաղաքական պատվեր է եղել հենց ՀՀԿ-ի դեմ: Չեք կարծում, որ սրա հետևում քաղաքական շահեր են թաքնված:
– Չեմ կարող ենթադրություններով խոսել,- ասել է Շարմազանովըլ: Մի բան կարող եմ ասել, որ գոնե այս փուլում հայ-ռուսական հարաբերությունները բավական դինամիկ զարգանում են: Վերջերս տեղի է ունեցել նախագահներ Սարգսյանի և Պուտինի հանդիպումը, այս պահին ՌԴ ԱԳ նախարար Լավրովն է Երևանում: Մենք ունենք շատ նորմալ ստրատեգիական զարգացող հարաբերություններ: Մեկ անգամ էլ ասել՝ ինչքան ռուսների համար Ալեքսանդր Նևսկին է հերոս, այնքան մեզ համար համար Գարեգին Նժդեհը: Ինչու եմ Նևսկու հետ համեմատում, որովհետև իրենք Նևսկուն սրբացնում են, թող հասկանան՝ ով է Նժդեհը մեր ազգի համար: Եվ երկրորդ՝ ամենակարևորը՝ եթե իրենք հակաբոլշևիզմը նույնացնում են հակառուսականության հետ, ով բոլշևիկների քաղաքականության ջատագով չի եղել, ասել, որ իրենք հակառուս են եղել, ուրեմն ցավում եմ իրենց մտածողության համար: Նժդեհին ներկայացնել հակառուս, նույն բանն է, ինչպես Հիտլերին ներկայացնել քրիստոնյա: Նժդեհն իր խոսքում մեկ անգամ ասել է՝ հայ ցեղակրոնի միակ դաշնակիցը ռուս մեծ ժողովուրդն է: Ինձ համար հավասարապես երկու բաներն էլ մերժելի են, մեկը՝ Նժդեհին ներկայացնել որպես ֆաշիստ, տգիտություն է և անգրագիտություն, մյուսը՝ երբ հայկական որոշ շրջանակներ փորձում են Նժդեհին ներկայացնել որպես հակառուս:
Այլ դեպքերում, երբ պետք է լինում պաշտպանել սեփական կուսակցությանը ներքին լսարանից, Շարմազանովն ու մյուսները անողոք են գտնվում, չեն խնայում ոչինչ ու ոչ մեկին: Հիմա երբ ռուսական մի ողջ հեռուստաընկերություն Շարմազանովին և մյուսներին ֆաշիզմի հետ է համեմատում, ձկան պես լուռ են` համեստ ու զուսպ`Լավրովը Երևանում է, բա որ լսի…